Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն այսօր արձագանքել է իրանցի պաշտոնակցի երեկվա հայտարարությանը:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասիր Քենանին երեկ դատապարտել է Ադրբեջանում Իրանի դեսպանական չորս ծառայողներին անցանկալի անձ հայտարարելու և երկրից վտարելու Բաքվի որոշումը:
«Մահմեդական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակով և միջամտությունը հարևան մահմեդական երկրի ներքին գործերին և միաժամանակ չի ենթադրում աջակցություն մահմեդական մեկ այլ երկրի տարածքի ռազմական գրավմանը»,- հայտարարել է Հաջիզադեն:
Նա պնդել է, որ Ադրբեջանը մշտապես փոխադարձության սկզբունքով է հարաբերություններ հաստատել հարևանների հետ և երբեք շահագրգռված չի եղել դրանց խզումով:
«Ադրբեջանը մշտապես համաչափ միջոցներով է պատասխանում իրավիճակը բորբոքող սադրիչ քայլերին»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն: