Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում քննարկման են ներկայացվել Քրեական օրենսգրքի լրամշակումներ, որոնք ենթադրում են ցմահ ազատազրկում պետական դավաճանության համար և առավել խիստ պատժաչափեր ահաբեկության համար:
Նախօրեին այդ լրամշակումների մասին հայտնել է Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը: Նրա խոսքով՝ լրամշակումների քննարկումը կիրականացվի արագացված կարգով:
Այսօր գործող օրենքով ահաբեկչական գործողության համար նախատեսվում է առավելագույնը 15 տարի, մինչդեռ, լրամշակումը ենթադրում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Բացի այդ, նախատեսվում է խստացնել պատժաչափերն ահաբեկչական գործուղություններին նպաստելու, ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու, ինպես նաև դիվերսիաների համար:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում առավել հաճախ են գրանցվել վարչական գրասենյակների վրա հարձակումների և դիվերսիաների դեպքերը: Տեղի են ունեցել զինկոմիսարիատների և պետական այլ կառույցների շենքերի հրկիզումներ:
Պատերազմից առաջ այդ գործողությունները որակվել են որպես խուլիգանություն և պետական գույքի վնասում:
Բացի այդ, Ռուսաստանում սկսել են անհամեմատ ավելի շատ հարուցել գործեր պետական դավաճանության հոդվածով:
Ըստ փորձագետների՝ հիմա մեկ ամսում այդ հոդվածով հարուցվում է ավելի շատ գործ, քան պատերազմից առաջ մեկ տարվա ընթացքում: