Մատչելիության հղումներ

Երկարատև ազատազրկման դատապարտված ռուս լրագրողը բողոքարկել է դատավճիռը


Ռուսական դատարանը այսօր լսել է լրագրող Իվան Սաֆրոնովի վերաքննիչ բողոքը։ Այս տարվա սկզբին նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման պետական դավաճանության հոդվածով։

Նա գրում էր «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերում ռազմական թեմայով, այնուհետև դարձել էր Ռուսաստանի տիեզերական գործակալության ղեկավարի խորհրդական։

Սաֆրոնովը ձերբակալվել է 2020 թվականին։ Ըստ դատախազության՝ նա Չեխիայի հետախուզությանը տրամադրել էր Ռուսաստանի զենքը Մերձավոր Արևելքում վաճառքի մասին գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Լրագրողի աջակիցները պնդում են, որ իշխանությունները նրանից վրեժ են լուծում Ռուսաստանի զենքի առևտրի մեքենայությունները բացահայտելու համար։

XS
SM
MD
LG