1921 թվական, Մոսկվա: Դեմ դիմաց նստած են Անկարայի կառավարության և Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչները։
Հայաստանից որևէ ներկայացուցիչ սրահում չկա։ Կնիքն իջնում է փաստաթղթի վրա, որը կվերածվի Հայաստանի ու Թուրքիայի սահմանը որոշող փշալարի։
Ամիսներ անց Խորհրդային Հայաստանը ռուս-թուրքական պայմանավորվածությունները կհաստատի Կարսում։
Ինչպես Հայաստանը հայտնվեց իրադարձությունների հորձանուտում, որոնք մի քանի ամսում մասնատեցին առաջին հանրապետությունը և գծագրեցին հայ-թուրքական ներկայիս սահմանը։