Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
Բարձրաստիճան հյուրին պետական պատիվներով դիմավորելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական համագումարների (խոհրդարանի) շենքի մոտ:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նախքան Պեկին մեկնելը Մակրոնն ասել է, որ չինացի պաշտոնակցի հետ մտադիր է ի շարս այլ հարցերի քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները: