Մատչելիության հղումներ

Corriere della Sera. «Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ է ախտորոշվել»


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, արխիվ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, արխիվ:

Corriere della Sera իտալական պարբերականի փոխանցմամբ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ (լեյկեմիա) են ախտորոշել:

86-ամյա Բեռլուսկոնին երեկվանից գտնվում է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում: Նախապես նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ, սակայն ոսկրածուծի ստուգման պատասխանը վկայել է, որ թոքաբորբը և օրգանիզմի ընդհանուր թուլությունն արյան քաղցկեղի հետևանք են:

Բեռլուսկոնին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Պարբերականը չի նշում այդ տեղեկատվության աղբյուրը:

Forza Italia (Առա՛ջ, Իտալիա) կուսակցությունը, բժիշկները, պետական պաշտոնյաները կամ Բեռլուսկոնիի ազգականները նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնել:

XS
SM
MD
LG