Մատչելիության հղումներ

Լավրովն այսօր մեկնում է Թուրքիա


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:

Ինչպես սպասվում է, թուրքական կողմի հետ շփումներում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը:

Ինչպես նշել են այցի նախօրեին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, նախատեսվում է «մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման: Սպասվում է, որ կքննարկվի նաև «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման հնարավորությունը:

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել առաջին նիստը` «3+2» ձևաչափով. Վրաստանը հրաժարվեց մասնակցել դրան՝ հայտարարելով, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

XS
SM
MD
LG