Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի տեսահեռարձակումը


Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, արխիվ
Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, արխիվ

Միացյալ Թագավորությունն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի տեսահեռարձակումը, որի ընթացքում այսօր Ռուսաստանի հրավերով պետք է ելույթ ունենար երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։

Ռուսաստանցի պաշտոնյան, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից:

«Մարիա Լվովա-Բելովան, ենթադրաբար, պատասխանատվություն է կրում ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման ռազմական հանցագործությունների համար: Նրան ՄԱԿ-ի հարթակ պետք չէ տրամադրվել ապատեղեկատվություն տարածելու համար: Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է պատմել իր գործողությունների մասին, նա կարող է դա անել Հաագայում», - հայտարարել է բրիտանական պատվիրակությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը այսօր պաշտոնական հանդիպում է կազմակերպել «հակամարտության գոտուց երեխաների տարհանման» թեմայով և Լվովա-Բելովային հրավիրել ելույթ ունենալու։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Թվիթեր»-ում գրել է, որ Մոսկվան Լվովա-Բելովայի ելույթը կկազմակերպի այլընտրանքային հեռարձակմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG