Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող ևս երկու վրացի է սպանվել


Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ևս երկու վրացի է սպանվել։ Զոհվածների անուններն ու մահվան հանգամանքները դեռևս չեն հաղորդվում։

Անցած շաբաթ հայտնի դարձավ Բախմուտում 29-ամյա Միխայիլ Մազանաշվիլիի մահվան մասին, որը նույնպես որպես կամավոր միացել էր ուկրաինական զինված ուժերին։

Վրացական աղբյուրների համաձայն, Ուկրաինայում, պատերազմի մեկնարկից ի վեր, զոհվել է 41 վրացի։

XS
SM
MD
LG