Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանի հետ քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի վավերացման հարցը


Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը, այսօր հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։

«Անհրաժեշտ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով»,- ասել է Մարիա Զախարովան։

Անցած շաբաթավերջին Երևանում Սահմանադրական դատարանը հայտարարեց, թե Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին։ Եթե այն վավերացվի նաև խորհրդարանում, Հայաստանի իրավապահները կպարտավորվեն ձերբակելել Ռուսաստանի նախագահին, եթե վերջինս Հայաստան այցելի։ Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայի դեմ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։

XS
SM
MD
LG