Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Միշելը հեռախոսով քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը


Փաշինյան-Միշել հանդիպում Թունիսում, 19-ը նոյեմբերի, 2022թ․
Փաշինյան-Միշել հանդիպում Թունիսում, 19-ը նոյեմբերի, 2022թ․

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ՝ կարևորելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, որն ընդամենը հինգ օր առաջ էր, Փաշինյանը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչն, ըստ Հայաստանի վարչապետի, խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։

Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպումները դադարել են անցած տարեվերջից։ Հաղորդվել էր, որ դեկտեմբերի սկզբին կողմերը պետք է հանդիպեն քառակողմ՝ Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որով բանակցել էին հոկտեմբերի սկզբին Պրահայում: Ադրբեջանական կողմը, սակայն, ընդդիմացել էր Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, հանդիպումը չէր կայացել։

XS
SM
MD
LG