Լևոն Դավիդյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Սամվել Մովսիսյանը նախագահի հունվարի 24-ի հրամանագրով էր ազատվել պաշտոնից, որ զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից և նշանակվել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։