Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան մտադիր է հաջորդ ամսվա ընթացքում այցելել Հայաստան և Ադրբեջան:
Նախարարը երկու երկրներում քննարկելու է Լաչինի միջանցքի շրջափակմանն առնչվող հարցեր:
«Այս շրջափակումը լարվածություն է առաջացնում, ապրիլի վերջին մեկնում եմ Հայաստան և Ադրբեջան՝ այդ ուղերձը հասցնելու համար: Ֆրանսիան քայլեր է կատարում»,- ասվում է նախարարի Թվիթերի էջում: