Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը։
«Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա», - ասել է նա։
Բացի այդ, ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ Փարիզը ցանկանում և աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։ Ըստ Անն-Քլեր Լեժանդրի՝ հենց նախագահ Մակրոնի շանքերի շնորհիվ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում, որի ժամանակ որոշվեց Հայաստանի սահման ուղարկել Եվրամիության առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունն ապահովելու համար»։
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է, հավելել է նա։