Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի Ուկրաինայում զարգացումները


ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի Ուկրաինայում զարգացումները մարտի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ, որի ընթացքում ևս կքննարկվի իրավիճակը Ուկրաինայում։

Հաղորդվում է, որ այսօր նախարարները տեսակապի միջոցով կլսեն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, ով կխոսի Ուկրաինայի «ներկայիս կարիքների և առաջնահերթությունների մասին»։

Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն «խաղաղության ուկրաինական բանաձևը» և պարենային անվտանգության հարցերը:

Ուկրաինային սպառազինության հարցում օգնությունը կդիտարկվի ընդլայնված կազմով նիստին՝ պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Ակնկալվում է, որ այսօր այն կհաստատվի արտգործնախարարության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից, որպեսզի մարտի 23-24-ը ներկայացվի եվրոպացի առաջնորդների ուշադրությանը։ Խոսքը ԵՄ երկրների պահեստներից զինամթերքի հրատապ տրամադրման մասին է և մինչև 1 մլրդ եվրո փոխհատուցման՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից:

XS
SM
MD
LG