Եվրոպական միությունը վաղը Բրյուսելում կգումարի արտակարգ գագաթնաժողով, որի օրակարգում Ուկրաինայի ճգնաժամն է և, մասնավորապես, Դոնեցկի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը ճանաչելու Կրեմլի որոշումը: Այդ մասին այսօր հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում եմ միջազգային իրավակարգը, ոտնահարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, խարխլում են եվրոպական անվտանգությունը: Կարևոր է, որ մենք լինենք միասնական ու վճռական և համատեղ որոշենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները»,- հայտարարել է Միշելը:
Արտակարգ գագաթնաժողովը կգումարվի առկա ձևաչափով Բրյուսելի ժամանակով երեկոյան ժամը 8-ին:
Վաղը քաղաքական խմբավորումների ղեկավարների հետ արտակարգ հանդիպումներ է կազմակերպելու նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: