Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-22-ը պետական այցով կմեկնի Ռուսաստան, այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր», - ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախատեսվում է մտքերի փոխանակում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։ Կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր: