Չինաստանի ղեկավար Ծի Ծինպինը Համազգային ժողովրդական 14-րդ կոնգրեսում երրորդ անգամ 5 տարով միաձայն ընտրվել է նախագահ և կոմունիստական կուսակցության կենտրոնական զինվորական հանձնաժողովի նախագահ:
Չինաստանի խորհրդարանի համագումարին մասնակցել են մոտ 3 հազար պատգամավորներ: Սի Ծինպինից զատ երկրի ղեկավարի պաշտոնում որևէ ուրիշ թեկնածու չի առաջադրվել:
1982 թվականին ընդունվել է Չինաստանի սահմանադրության լրամշակումը, որով նախագահի պաշտոնավարումը սահմանափակվել է առավելագույնը երկու հնգամյա ժամկետով:
Այդ լրամշակումն ընդունվել է կոմունիստական Չինաստանի հիմնադիր Մաո Ցզե Դունի մահվանից 6 տարի անց՝ Դեն Սյաոպինի նախագահության օրոք և համարվել է կարևոր գործոն Չինաստանում «մշակութային հեղափոխության» քաոսից հետո անձի պաշտամունքի վտանգը կանխելու համար: 2018 թվականին այդ պահանջը չեղարկվել է:
Երրորդ անգամ ընտրվելով Չինաստանի ղեկավար՝ Սի Ծինպինը դարձել է արդիական պատմության ընթացքում երկրորդ ամենահզոր առաջնորդը պետության հիմնադիր Մաո Ցզե Դունից հետո: