Երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր այցելել է Լաչինի միջանցք:
«Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության հիմնադիր նախագահն իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Լաչինի միջանցքը անցած տարվա դեկտեմբերից ադրբեջանական կողմը փակ է պահում, ընդգծել է. - «Եվրոպան չի կարող փակել իր աչքերը մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա: ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և մղի նրանց վերացնել շրջափակումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Եթե մենք դա չանենք, հումանիտար ռիսկերը կարող են դառնալ հումանիտար աղետ»։
Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է նաև Ջերմուկ, որտեղ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով՝ օգնելու կառավարությանը ամրապնդել կապերը Արևմուտքի հետ:
«Մենք կցանկանայինք սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ: Լայն համագործակցություն՝ լայն թեմաների շուրջ», - ասել է Ռասմուսենը:
Մանրամասները՝ շուտով