Մատչելիության հղումներ

Ռասմուսենը Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենին այսօր ընդունել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ասված է Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրությունում:

Անվտանգության խորհրդի գրասենյակից էլ հայտնում են, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենին ընդունել է նաև խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին, ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG