Մատչելիության հղումներ

Նախկին հայաստանցի ադրբեջանցիները պահանջում են, որ Երևանն էլ իրենց բանակցությունների հրավիրի


Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին այսօր պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», - նշել է Ալեքբերլին, հավելելով. - «Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար», - նշել է Ալեքբերլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG