Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահի, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հանդիպումը, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հանդիպումը, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մյունխենում հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Հոյերի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ը պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

XS
SM
MD
LG