Մատչելիության հղումներ

Bloomberg. «ԵՄ դիմելու է երրորդ երկրներին՝ խնդրելով հսկել բարձր տեխնոլոգիական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան»


«ԵՄ դիմելու է երրորդ երկրներին՝ խնդրելով ուժեղացնել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման հանդեպ իրականացվող վերահսկողությունը, քանի որ մտավախություն ունի, որ դրանք կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ ռազմական նպատակներով», - այսօր գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։

Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ այս խնդրանքը նախևառաջ վերաբերելու է այն պետություններին, որոնցում, վերջին մեկ տարում ԵՄ-ից ներկրվող ապրանքների կտրուկ աճ է նկատվել։

Խոսքն, ըստ գործակալության, նախևառաջ Թուրքիայի, Արաբական Միացյալ էմիրությունների, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների մասին է։

XS
SM
MD
LG