Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ակնհայտ է, որ դրսի ձեռք է կառավարում հակառուսական տրամադրություները Վրաստանում»


Կրեմնլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմնլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանը հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված և երկրորդով մերժված «Օտարերկրյա գործակալների» օրինագծի հետ կապված զարգացումներին:

Մոսկվան ենթադրում է, որ դրսի ուժերը փորձում են Վրաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել: Վրաստանի ընդդիմությունը մերժված փաստաթուղթն անվանել է «Ռուսական օրենք»:

«Ակնհայտ է, որ դրսի ձեռք է ներգրավված, և այդ ձեռքը ոչ թե Վրաստանից, այլ Ամերիկայից է կառավարում հակառուսական տրամադրությունները: Պատահական չէ, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս շաբաթ Միացյալ Նահանգներում է»,- ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը:

Նա ենթադրում է, որ Վրաստանում հնարավոր են սադրանքներ: Պեսկովի պնդմամբ, Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում զանգվածային բողոքների առիթ դարձած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ:

XS
SM
MD
LG