Մատչելիության հղումներ

«Էկոակտիվիստների» ակցիան Լաչինի միջանցքում շարունակվում է


«Էկոակտիվիստներ» ներկայացող անձինք և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը:

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր այդ ակցիայի 83-րդ օրն է: Նրանք դատապարտում են «ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում հանքերի ապօրինի շահագործումը», ինչպես իրենք են ներկայացնում:

APA-ն նշում է, թե «բողոքի հերթական օրն ավանդույթի համաձայն, մեկնարկել է Ադրբեջանի պետական օրհներգի կատարմամբ»:

«Էկոակտիվիստ ներկայացող անձինք իրենց ակցիան սկսել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ին: Շրջափակման, ինչպես նաև գազի և հոսանքի մատակարարման հաճախակի ընդհատուտմների հետևանքով Արցախում մարդասիրական ճգնաժամ է առաջացել:

Վերջին ժամանակաշրջանում «Կարմիր խաչի» և ռուս խաղաղապահների օգնությամբ հաջողվում է Հայաստանից Արցախ փոխադրել որոշակի չափով պարեն և անհրաժեշտ այլ արտադրանք։

XS
SM
MD
LG