Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր ասել է, որ Հայաստանում գործող Մեծամորի Ատոմային էլեկտրակայանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում անվտանգությունն ապահովելու համար:
Այդ մասին ԱԷՄԳ-ի ղեկավարն ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման համաժողովում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:
«Այնտեղ գտնվում է ԱԷՄԳ-ի առաքելությունը, մենք մեր հայ գործընկերների հետ շփումներում քննարկում ենք անվտանգության չափանիշների ապահովման հարցերը», - հայտնել է Ռաֆայել Գրոսսին:
Ատոմային էնեգրիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: