Այսօր Դելիում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն։
Նախարարները Հնդկաստանի մայրաքաղաք են ժամանել «Մեծ քսանյակի» գագաթաժողովին մասնակցելու նպատակով։
Հանդիպման սկզբին Սերգեյ Լավրովը հարցրել է իր թուրք պաշտոնակցին, թե դեռ որքա՞ն է ի վիճակի դիմադրել Անկարան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու արևմտյան ճնշմանը։ Սրան ի պատասխան՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ Անկարան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունի։
«Մենք դիմադրելու կարիք չունենք, քանի որ ինքներս ենք որոշումներ կայացնում, ինչպես հարիր է ինքնիշխան պետությունը։ Մենք չենք միանում որևէ միակողմանի պատժամիջոցների, միայն այն սանկցիաներին, որոնք սահմանվում են ՄԱԿ-ի հավանությամբ։ Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև այլ երկրներին ևս, օրինակ՝ Իրանին», - հայտարարել է Չավուշօղլուն։