Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխելուն ուղղված քայլեր է ձեռնարկում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

«Թուրքիան քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու համար», - այսօր Անկարայում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մենք խնդրել ենք ամերիկյան կողմին, որպեսզի տեղեկացնի մեզ՝ արդյոք նման դեպքեր կա՞ն։ Իմ կողմից, սակայն, կարող եմ վստահեցնել, որ Թուրքիան որևէ ապրանքատեսակ, որ կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությունում, Ռուսաստան չի արտահանում», - ասել է Չավուշօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG