Մատչելիության հղումներ

Զախարովան հուսով է՝ Մոսկվայի հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այս տարածաշրջանը, բառի ուղիղ իմաստով, կարելի է անվանել առանցքային ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա «բռիություն» է անվանել Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածության փորձերը և պնդել, թե նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ՝ «ճիշտ հակառակ նպատակներով»։

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտամետներն է՛լ ավելի են ակտիվացել», - հավելել է ռուս դիվանագետը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ պնդել է, թե Բրյուսելը Հարավային Կովկասում գործում է ոչ թե «հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ»։

XS
SM
MD
LG