Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի 3-4 կետերի շուրջ տարաձայնություն ունեն. ԱԺ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 3-4 կետերի շուրջ առայժմ համաձայնության գալ չեն կարողանում, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ որոշ առաջարկների վերաբերյալ կողմերի միջև կա կոնսենսուս:

Խորհրդարանի խոսնակը հրաժարվեց մանրամասնել. - «Կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են»:

«Չի կարող 10 կետ լինել, 10-ի շուրջ էլ անհամաձայնություն լինել , 3-4 կետերում ունենք տարաձայնություն», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Վստահեցնելով, որ Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, Սիմոնյանն ընդգծեց, որ դրան խոչընդոտում են Ադրբեջանի կողմից նորանոր առաջարկների ներկայացումն ու սահմանային սադրանքները։

ԱԺ նախագահը կրկնեց, որ իր կարծիքով՝ Արցախի հարցը չպետք է լինի խաղաղության պայմանագրում, սակայն, հավելեց, դա չի նշանակում արցախահայության իրավունքներից հրաժարում։

Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների՝ Մոսկվայի քննադատությունը Սիմոնյանը ջղաձգում որակեց՝ պնդելով, որ ռուսական կողմը պետք է ավելի զսպված ու հանգիստ լինի։

XS
SM
MD
LG