Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը շարունակել մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը կոչ է արել Եվրամիությանը շարունակել մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ դաշինքն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով:

Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության վրա՝ ի լրումն վերջին պատժամիջոցների, որոնք ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածին և նրա հասանելիությանը էլեկտրոնային բաղադրիչներին և հազվագյուտ նյութերին:

ԵՄ նոր փաթեթը չի ներառում պատժամիջոցներ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի պետական «Ռոսատոմ» ընկերության և ավելի լայն միջուկային էներգետիկայի դեմ:

Եվրոպական մի քանի երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, ուրան են գնում Ռուսաստանից իրենց ռեակտորների համար, իսկ Հունգարիան բացահայտ դեմ է միջուկային էներգետիկայի պատժամիջոցներին:

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր զինվորականներին երկրի արևելյան հատվածում ռուսական ուժերի դեմ պայքարում իրենց ջանքերի համար։

«Արևելքում արդյունքն անհրաժեշտ է, որպեսզի մենք արդյունք ունենանք մնացած բոլոր ոլորտներում»,- ասել է նա։

XS
SM
MD
LG