Նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանն այլ ելք չունի, քան հաշվի առնել ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքը ձգտում է պարտության մատնել Ռուսաստանին:
«Այսօրվա պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առաջատար երկրները իրենց հիմնական նպատակն են հայտարարել մեզ ռազմավարական պարտության հասցնելը, որպեսզի մեր ժողովուրդը տուժի, ինչպես իրենք ասում են, ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում անտեսել նրանց միջուկային հնարավորությունները», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Արևմուտքը, Պուտինի խոսքերով, ցանկանում էր լիկվիդացնել Ռուսաստանը:
«Նրանք մեկ նպատակ ունեն՝ լուծարել նախկին Խորհրդային Միությունը և նրա հիմնարար մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Պուտինը։
Արևմուտքը, նրա պնդմամբ, անուղղակի մեղսակից է եղել Ուկրաինայի «հանցագործություններին»։