Արցախի Պաշտպանության բանակն այսօր տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ռուս խաղաղապահները նախօրեին հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտակերտի շրջանում, սակայն չեն հայտնել, թե որ կողմից:
Միաժամանակ, Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը Շուշիի, Մարտունու և Քելբաջարի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության վերաբերյալ: