Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետ Մելոնին մեկնել է Կիև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպում է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մելոնին մտադիր է նաև այցելել այս պատերազմում ռուսական բանակի վայրագությունների թիրախ դարձած Բուչա և Իրպեն բնակավայրեր: Դա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա:

Իտալիայի վարչապետը մի քանի առիթներով ընդգծել է, որ Հռոմը միանշանակ սատարում է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության դիրքորոշումը և կշարունակի աջակցություն տրամադրել Կիևին:

Անցյալ տարվա հունիսին Կիև է այցելել Իտալիայի նախորդ վարչապետ Մարիո Դրագին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG