Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Մյունխենում գումարված անվտանգության 59-րդ համաժողովի մասնակիցներին:
Այս համաժողովի առանցքային թեմաներից մեկը Ռուսաստանի ագրեսիան է Ուկրաինայի դեմ:
Զելենսկին զուգահեռ է անցկացրել Դավթի և Գողիաթի կռվի մասին աստվածաշնչյան պատմության հետ, ըստ որի երիտասարդ հովիվ Դավիթը հաղթել է հսկա Գողիափին:
Զելենսկին Գողիաթի հետ է համեմատել Ռուսաստանը և «Դավիթներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր սատարում են Ուկրաինային ու ցանկանում են հնարավորինս արագ օգնել, մասնավորապես, ծանր տեխնիկայով:
Նա ասել է, թե «Գողիաթի նկատմամբ հաղթանակին այլընտրանք չկա», և հավաստիացրել է, որ Ուկրաինան ամեն բան կանի իր միջազգայնորեն ճանաչված տարածքը վերականգնելու համար:
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան փոխզիջման չի գնա, և հույս է հայտնել, որ պատերազմը կավարտվի դեռ այս տարվա ընթացքում: