Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայրում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Կրեմլը հայտնել է, որ օրակարգում ռազմավարական համագործակցության և դաշնակցային կապերի հարցերն են, ինչպես նաև Միութենական պետության ինտերգրման փոխգործակցությունը:
Մոսկվա մեկնելուց առաջ Լուկաշենկոն ասել է, թե մտադիր է Պուտինի հետ քննարկել անվտանգության և տնտեսության բնագավառներին առնչվող թեմաներ:
Վերջին անգամ երկու նախագահները հանդիպել են անցած տարվա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական ավանդական նախաամանորյա հավաքի շրջանակներում:
Մոսկվա մեկնելուց առաջ Լուկաշենկոն երեկ խոսել է Ուկրաինայի հակամարտության մասին և ասել, որ բելառուսական բանակին կհրամայի միանալ ռուսներին ու կռվել միայն այն դեպքում, եթե իր երկիրը կենթարկվի ագրեսիայի:
«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, չենք ուզում պատերազմ, մտադիր չենք զորք ուղարկել Ուկրաինա, դա կանենք միայն այն դեպքում, եթե հարձակման կենթարկվենք»,- ասել է Լուկաշենկոն: