Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Կիպրոսի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ։
Հայ և հույն ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա, համոզմունք է հայտնել վարչապետ Փաշինյանն՝ ընդգծելով՝ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ համահունչ մոտեցումները դրդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու փոխգործակցությունը։