Մատչելիության հղումներ

Ալիևի կուսակցության անդամներն այցելել են Հյուսիսային Կիպրոս


Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթար, արխիվ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթար, արխիվ

Անկարայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսում այսօր կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ եռակողմ նիստին մասնակցել են թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բոդաղովը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ, Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելը։

«Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը», - տեղեկացնում է Sabah-ը՝ հիշեցնելով նաև, որ «Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանի կողմից «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ»։

XS
SM
MD
LG