Մատչելիության հղումներ

Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները Հալեպում և Ադիյամանում


Թուրքիա - Հայ փրկարարներն աշխատում են Ադիյամանում, 9-ը փետրվարի, 2023թ.
Թուրքիա - Հայ փրկարարներն աշխատում են Ադիյամանում, 9-ը փետրվարի, 2023թ.

Երեկ հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ադիյամանում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հալեպում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

XS
SM
MD
LG