Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Կիևին զգուշացրել է, որ պատերազմում սկսվում է վճռական փուլը


HIMARS տեսակի ամերիկյան արտադրության հրթիռահրետանային համակարգի կիրառումն Ուկրաինայում, արխիվ
HIMARS տեսակի ամերիկյան արտադրության հրթիռահրետանային համակարգի կիրառումն Ուկրաինայում, արխիվ

Սպիտակ տունն Ուկրաինայի ղեկավարությանը զգուշացրել է, որ ռուս - ուկրաինական պատերազմում սկսվում է վճռական փուլը, որի ընթացքում ուկրաինական բանակը պետք է փորձի հնարավորինս շատ հաջողությունների հասնել մարտի դաշտում, քանի դեռ մեծ ծավալով արևմտյան ռազմական օգնություն է ստանում:

Այդ մասին հայտնել է The Washington Post օրաթերթը, որի անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ սպառազենի մատակարարման առումով ապագայում իրավիճակը կարող է ոչ այդքան բարենպաստ լինել:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Ներկայացուցիչների պալատում այժմ մեծամասնություն կազմող հանրապետականները հակված են կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Թերթը նշում է, թե այդ հարցում հայտնի չէ նաև Եվրոպայի մտադրությունը:

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, թե «Ուկրաինան այնքան ռազմական օգնություն կստանա, որքան անհրաժեշտ է պաշտպանվելու և հաղթելու համար», սակայն, ըստ պարբերականի զրուցակիցների, պատերազմում բեկում ապահովելու համար լավագույն հնարավորությունը ռազմական օգնության վերջին փաթեթն է ընձեռում:

«Որքան կպահանջվի» հայտարարությունը վերաբերում է հակամարտության ծավալին, բայց ոչ օգնության գումարին», - նշել է The Washington Post օրաթերթի անանուն զրուցակիցը:

XS
SM
MD
LG