Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Ուկրաինան ավելի շատ զինամթերք է ծախսում, քան ՆԱՏՕ-ի երկրները՝ արտադրում»


«Ուկրաինայի կողմից զինամթերքի ծախսման ներկայիս տեմպերը մի քանի անգամ գերազանցում են դրանց արտադրության առկա տեմպերը», - այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սպառազինության ծախսման նման ծավալների հետևանքով՝ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմարդյունաբերական համալիրները լուրջ ճնշման ներքո են հայտնվել»։

Չնայած դրան, Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային։

«Սպառազինությունը, վառելիքը, պահեստամասերը պետք է Ուկրաինա հասնեն մինչև այն պահը, երբ նախաձեռնությունը ռազմի դաշտում կանցնի Ռուսաստանին», - Ստելտենբերգի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG