Մատչելիության հղումներ

Հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա․ դեսպանը ԱԽ քարտուղարին


Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա, Անվատանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին։

Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Դեվալին վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել Նիլակշի Սահա Սինհայիին։ Նա բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է, վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը, ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզուների։

XS
SM
MD
LG