Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները


Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։

«Այսօր զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիա այցելելու ցանկություն հայտնել։ Մեր բազմաթիվ գործընկերներ, ընկերներ Եվրոպայից ևս ցանկանում են այցելել, այդ այցերի պլանավորումը կիրականացնենք հաջորդ շաբաթ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ երկրաշարժի կապակցությամբ Անկարան օգնության առաջարկ է ստացել ավելի քան 90 երկրներից և մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպություններից։

«56 երկրների 6 479 աշխատակիցներ գտնվում են աղետի գոտում, ևս 19 երկրներից խմբեր կժամանեն Թուրքիա՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում», - նշել է Չավուշօղլուն։

Հայաստանը ևս փրկարարական ջոկատներ է ուղարկել ինչպես Թուրքիա, այնպես էլ Սիրիա։

XS
SM
MD
LG