Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օպերատորը հոսանք չի փոխադրում Ստեփանակերտ


Հոսանքազրկված տուն Արցախում, հունվար, 2023թ.
Հոսանքազրկված տուն Արցախում, հունվար, 2023թ.

Ադրբեջանի էլեկտրական ցանցի օպերատոր «Ազերիշիղ» (Azerishiq) ընկերության ներկայացուցիչ Արազ Մամեդզադեն հայտարարել է, թե Ստեփանակերտը հոսանք է ստանում միայն Հայաստանի էլեկտրահաղորդման գծերով:

Այդ մասին «Ազերիշիղ» ընկերության կրթական և նորարարական ծրագրերի կենտրոնի տնօրենն ասել է Բաքվում գումարված ժողովում, որի ընթացքում ամփոփվել է ընկերության 2022 թվականի աշխատանքը:

«Մենք ի զորու ենք կոմունալ ծառայություններով ապահովել Ադրբեջանի ցանկացած տարածք, սակայն տվյալ պահին Խանքենդին հոսանքը միայն Հայաստանից է ստանում», - ասել է պաշտոնյան:

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, որը կազմակերպել են իրենց «էկոակտիվիստ» անվանող ադրբեջանցիներ: Շրջափակման ընթացքում բազմիցս ընդհատվել է Արցախի էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով հովհարային անջատումներ են իրականացվում:

XS
SM
MD
LG