Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, որոնք ժամանակավոր փակել են Ստամբուլում հյուպատոսարանները անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։
Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Միացյալ Նահանգները նախազգուշական հայտարարություններ են արել՝ եվրոպական որոշ երկրներում Ղուրանի այրման ակցիաներին ի պատասխան Ստամբուլում հնարավոր հարձակումների առնչությամբ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ի պատասխան հայտարարել է, որ հյուպատոսությունների փակումն ու ճամփորդական նախազգուշացումները «արևմտյան դավադրություն» է, որի նպատակը համաճարակից հետո Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կանխելն է։