Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին


Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին, որոնց թիրախում կարող են հայտնվել Ստամբուլում գտնվող եկեղեցիները, սինագոգները և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ամերիկյան դեսպանատան պնդմամբ` այդ հարձակումները առավել հավանական են քաղաքի կենտրոնական՝ Բեյօղլու, Թաքսիմ, Գալատա և Իստիկլյայ թաղամասերում։

Սա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության երկրորդ նման զգուշացումն է վերջին չորս օրերի ընթացքում։

Կիրակի օրը Թուրքիայի տարածքում գտնվող իրենց քաղաքացիներին ուղղված նման նախազգուշացումներով էին հանդես եկել նաև Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։ Արևմտյան պետությունների պնդմամբ՝ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կտրուկ կերպով աճել է Շվեդիայում, Նիդերլանդներում և Դանիայում մահմեդականների սրբազան գրքի՝ Ղուրանի հրկիզման դեպքերից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG