Մատչելիության հղումներ

Ալիևն իրանցի իրավապահներին մեղադրում է անգործության մեջ


«Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել Թեհրանում Ադրեբեջանի դեսպանության վրա կատարված հարձակման ընթացքում», -այսօր, Բաքու ժամանած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ահաբեկիչը չեզոքացվել է դեսպանության աշխատակցի հերոսական ջանքերի շնորհիվ, ինչի արդյունքում կանխվել է դիվանագիտական ներկայացչության մյուս աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների դեմ հարձակումը», - - հայտարարել է Ալիևը՝ իրանցի իրավապահներին մեղադրելով անգործության մեջ՝ «չնայած այն իրողությանը, որ ահաբեկչական հարձակումը բավական երկարատև է եղել»։

XS
SM
MD
LG