«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են», - այսօր Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը պաշտոնական այցով Թեհրան է ժամանել կիրակի երեկոյան։
Իրանի մայրաքաղաքում Վոլոդինն արդեն իսկ հանդիպել է իր պաշտոնակից Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Բանակցությունների մեկնարկին Վոլոդինը հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը շարունակում են խորացնել երկկողմ տնտեսական կապերը։
«Երկու երկրների ազգային տարադրամերով իրականացվող գործարքների ընդհանուր ծավալը հասել է 60 տոկոսի։ Դա հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը», - հայտարարել է Վոլոդինը։