Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել. ՌԴ փոխվարչապետ


ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել։ Նովակի խոսքով՝ ռուսաստանյան և իրանական ընկերությունները արդեն համաձայնագրեր ունեն մի շարք, այդ թվում՝ մեքենաշինության, ավիաշինության ոլորտներում համատեղ նախագծերի շուրջ։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով՝ երկու երկրների միջև առևտուրը ընթացիկ տարվա կտրվածքով աճել է ավելի քան 36 տոկոսով՝ հասնելով 3,3 միլիարդ դոլարի։

Ռուս-իրանական համագործակցությունն ակտիվացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Կիևն ու Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանը իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ է հարվածում ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ըստ Washington Post-ի՝ Իրանը համաձայնել է նաև փոքր հեռահարության «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG