Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցեր Ֆրանսիայում


Ավելի քան 1 միլիոն մարդ է երեկ դուրս եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Փարիզում ակցիաներին մասնակցել է 80 հազար մարդ։

Արհմիությունները, իրենց հերթին, ցուցարարների թիվը մոտ երկու անգամ շատ են գնահատում և հայտարարում, որ ավելի քան 2 միլիոն մարդ է փողոց դուրս եկել։

Հաջորդ զանգվածային ցույցերը նախատեսված են հունվարի 31-ին։

XS
SM
MD
LG